‘Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը պնդում է, որ Ղրիմում ոտնահարվում են մարդու իրավունքները’

1001

Թուրքիայի Հանրապետության ոչ պաշտոնական պատվիրակությունը վերադարձել է Ղրիմից, որտեղ ուսումնասիրել է մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի  ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն  թուրքական Բելեք քաղաքում (Անթալիա նահանգ) անցկացված՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովի ամփոփիչ մամլո ասուլիսում:

«Մեր ոչ պաշտոնական պատվիրակությունը վերադարձել է: Այն կազմված էր երկու խմբից: Մեկը հանդիպել է Ղրիմի ներկայիս դե ֆակտո ղեկավարության հետ, մյուսը շփվել է ժողովրդի հետ և արդեն նրա ներսում է ուսումնասիրել իրավիճակը: Հաշվետվությունն ավելի ուշ կհրապարակենք»,- ասել է ԱԳ նախարարը:

«Տվյալ պահին, եթե կարճ ասենք, ապա, ցավոք, ես պետք է արձանագրեմ, որ Ղրիմում շարունակվում են խախտվել մարդու իրավունքները, հատկապես՝ Ղրիմի թաթարների նկատմամբ շարունակվում են ճնշումները»,- հայտարարել է Չավուշօղլուն: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Վատիկանը պատրաստվում է ճանաչել Պաղեստին պետությունը’
Հաջորդ հոդվածը‘Պատերազմ ընդդեմ տերիերի. Ավստրալիան սպառնում է սպանել Դեփի շներին’