‘Թուրքիայի ԱԳՆ ղեկավար. «Մենք բանակի օգնությանը չենք դիմել»’

811

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մուհամար Գյուլերն այսօր հայտարարել է, թե ինքը կարգադրել է, ըստ անհրաժեշտության՝ քաղաքային ոստիկանության ստորաբաժանումները  համալրել ժանդարմերիայի ուժերով: Նա  նաև կոչ է արել անկարգությունները ճնշելուն ժանդարմների մասնակցությունը չխառնել նույն նպատակով զինվորական ստորաբաժանումները քաղաքներ մտցնելու հետ: «Ժանդարմերիան իմ ենթակայության տակ է, մինչդեռ զինվորականները ենթարկվում են զինված ուժերի հրամանատարությանը: Դրանք լրիվ տարբեր ոլորտներ են: Մենք բանակի օգնությանը չենք դիմել»,- ասել է Գյուլերը:

Նախարարը հաղորդել է, որ ներկա պահին ձերբակալվածի կարգավիճակով կա գրեթե 400 մարդ, հիմնականում՝ Ստամբուլում և Ադանայում, և նրանք շարունակում են ցուցմունքներ տալ: Խոսելով ոստիկանության անիրավաչափ գործողությունների մասին՝ Գյուլերը հայտարարել է, թե երեք դեպքերով որոշում է կայացվել ծառայությունից հեռացնել երկու ոստիկանի՝ Իզմիրում, և մեկին՝ Ստամբուլում: Բացի այդ՝ նախարարը տեղեկացրել է, թե նախարարությունը նախատեսում է դատավարություններ սկսել սոցիալական ցանցերի այն օգտատերերի նկատմամբ, ովքեր անկարգությունների կոչեր են անում և ապատեղեկատվություն  տարածում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Դինամո» (Թբիլիսի) — «Շիրակ»՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Հունիսի 27-ին կնշանակեն Պրեսկոտին փոխարինողին ‘