‘Թուրքիայի ԱԳՆ-ն ընդդիմությանը համագործակցության կոչ է անում’

776

Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն երկրի ընդդիմությանը համագործակցության կոչ է արել ժողովրդավարացման նոր փաթեթի շուրջ, այսօր հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը: Նախարարի խոսքով՝ Թուրքիայում ժողովրդավարական բարեփոխումները շարունակական են լինելու:

Սեպտեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում ժողովրդավարացման  միջոցառումների նոր փաթեթի մասին, որոնց համաձայն, օրինակ՝ Թուրքիայի բոլոր քաղաքական կուսակցությունները կանցնեն երկու նախագահների համակարգի, այսինքն՝ կուսակցության ղեկավարումը տեղի կունենա երկու նախագահների կողմից: Բացի այդ, վարչապետի խոքերով՝ նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունները կարող են օգտվել ոչ միայն թուրքերենից, այլև երկրում  կիրառվող այլ լեզուներից: Նաև ազգամիջյան հակամարտությունները երկրի ներսում վերացնելու համար ազգային ատելության հողի վրա կատարված հանցագործությունների համար պատժաչափը կավելացվի երեք տարով:

Ժողովրդավարացման միջոցառումների նոր փաթեթը նաև նախատեսում է Թուրքիայի պետական կառույցներում հիջաբ կրելու արգելքի վերացումը՝ բացի Զինված ուժերից, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘ԳԴՀ դեսպան. Հայաստանն այլևս ինքնուրույն չի կարող բանակցել մաքսային կամ տնտեսական հարցերի շուրջ’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյանը հրապարակել է ազգային հավաքականի կազմը’