‘Թուրքիայի ԱԳՆ. Սիրիահայերը Հայաստան են հասնում Թուրքիայով’

870

Սիրիահայերի մի մասը Հայաստան է հասնում՝ օգտագործելով Թուրքիայի տարածքը, Trend-ի փոխանցմամբ՝ այսօր ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Հաղորդագրությունն արվել է՝ ի պատասխան Սպիտակ տան կայքում սկսված ստորագրահավաքի՝ Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը բացելու անվերապահ պահանջով, որպեսզի սիրիահայ փախստականները կարողանան անցնել Հայաստան: Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ տուժածներին օգնություն ցուցաբերելիս Թուրքիան չի առաջնորդվում կրոնական, էթնիկ կամ ազգային հատկանիշներով:

Ավելի վաղ Թուրքիայի արտակարգ իրավիճակների և դրանց հետևանքների վերացման վարչությունից Trend-ին հաղորդել են, որ սիրիացի փախստականներին Թուրքիայից Հայաստան տեղափոխելու անհրաժեշտություն չկա, և այսօր հայ-թուրքական սահմանի բացումն այդ նպատակով հնարավոր չէ

Նախորդ հոդվածը’25 տարեկան աղջիկը գողություն է կատարել հիվանդասենյակից’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը ժամանել է Մակեդոնիա’