‘Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարները միջգերատեսչական համագործակցության ծրագիր կընդունեն’

1228

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարները Բաթումում, հերթական եռակողմ հանդիպման ընթացքում, կընդունեն 2013-2015 թթ. միջգերատեսչական համագործակցության ծրագիր: Արտաքին գործոց նախարարների գագաթնաժողովը տեղի կունենա մարտի 28-ին, երկուշաբթի ավանդական ասուլիսում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիդ Ջալագանիան: Ըստ նրա՝ համագործակցության ծրագիրն ընդգրկում է այնպիսի բնագավառներ, ինչպես՝ տնտեսությունը, էներգետիկան, շրջակա միջավայրի պաշտպանությունը, մշակույթը, կրթությունը, սպորտի և երիտասարդության հարցերը, մարդասիրական ոլորտը:  Ջալագանիայի խոսքերով՝ ԱԳՆ նախարարների գագաթնաժողովի հիմքը դրվել է 2012 թ. հունիսի 8-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում, երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների կողմից Տրապիզոնյան հռչակագրի ստորագրման շրջանակներում, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ավարտական երեկոյի զգեստներ հայտի նորաձևության տներից (ֆոտոշարք) ‘
Հաջորդ հոդվածը‘Թինա Թյորները պատրաստվում է ամուսնանալ իր լավագույն ընկերոջ հետ’