Թուրքիան կքննարկի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը

337

Թուրքիայի Անվտանգության խորհուրդը նախատեսել է մայիսի 26-ին քննարկել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ ընդունվելու հարցը, հաղորդել է Անատոլիական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ թուրքական ԱԽ-ն կքննարկի նաև իրավիճակը Իրաքի հյուսիսում անդրսահմանային գործողության գոտում և ռազմական զինանոցի  մեծացումը Հունաստանում։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն երեքշաբթի հայտարարել է, որ Անկարան ցանկանում է գրավոր երաշխիքներ ստանալ Շվեդիայից և Ֆինլանդիայից, որ նրանք չեն պաշտպանի ահաբեկչական կազմակերպություններին։ Այսօր Թուրքիայի մայրաքաղաքում նախատեսված են երեք երկրների միջև բանակցություններ, այնուհետև հնարավոր է քառակողմ ձևաչափ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի մասնակցությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՅուրգեն Կլոպը՝ Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ
Հաջորդ հոդվածըՎիլնյուսը Կիևին կփոխանցի սպառազինության խմբաքանակ