‘Թուրքիայի առաջին տիկինը հարեմների գովքն է անում’

1711

Թուրքիայի նախագահի տիկինը հայտարարել է, որ հարեմները Օսմանյան կայսրությունում «կրթական հաստատություններ էին, որտեղ կանայք կյանքի դպրոց էին անցնում»: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, առաջին տիկինը նշել է, որ հարեմներում կանանց կյանքի պատմությունները կարող են «ընօրինակման առարկա դառնալ»:

Թուրքական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ Էմինե Էրդողանն իր կարծիքն արտահայտել է Անկարայում պաշտոնական միջոցառման ընթացքում, որտեղ պատմել է օսմանական սուլթանների դերի մասին: Նախորդ օրը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, ասել էր, որ կինը «նախևառաջ մայր է»:

Հարեմներում մի հարկի տակ ապրում էին սուլթանի ընտանիքի անդամները, սպասուհիները և  հարճերը:  Հարեմի բնակիչների թիվը հասնում էր մի քանի հարյուրի:  Տղամարդ անձնակազմը բացառապես ներքինիներից էր կազմված:

Օսմանյան սուլթանների հարեմը գտնվում էր Ստամբուլի Թոփկապա պալատում, որը 1924 թ. վերածվեց թանգարանի և այդպիսին է մինչ օրս:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Դորտմունդի Բորուսիա»-ի մարզադաշտը լավագույնն է Եվրոպայում’
Հաջորդ հոդվածը‘Օբաման՝ Պուտինի մասին. «Ես երբեք ստիպված չեմ եղել նրան երկու ժամ սպասել, ինչպես ոմանց»’