‘Թուրքիայի արտգործնախարար. Անհնար է, որ մենք ճանաչենք ցեղասպանությունը’

986

«Անհնար է, որ մենք ճանաչենք ցեղասպանությունը, որը փորձում են վերագրել մեր նախնիներին ու մեր ժողովրդին: Մենք սա միշտ ընդգծում ենք», հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երկրի արտաքին քաղաքական գիծը ներկայացնելիս` անդրադառնալով հայկական հարցին:

Թուրք նախարարն անդրադարձել է նաև Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը ժխտած Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքի գործին: Նա տեղեկացրել է, որ իրենք ուշադիր հետևում են Շվեյցարիայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատում բողոքարկվող Դողու Փերինչեքի գործին:

Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի ՄԻԵԴ կայացրած որոշման համաձայն, Շվեյցարիայի իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (կարծիք արտահայտելու ազատություն) Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքի նկատմամբ, ով 2007 թվականին դատարանի որոշմամբ տուգանվել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտելու համար: Այնուհետև շվեյցարական կողմը դիմել էր Եվրադատարան` գործը գերագույն պալատում վերանայելու պահանջով:

 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը Վայոց Ձորի մարզպետ է նշանակել Վայքի քաղաքապետին’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Պետենը, Միլոշևիչն ու Կարաջիչը’