‘Թուրքիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որտեղ մեկ ռուսաստանցի և ուկրաինացիներ են եղել’

844

Առնվազն 12 հոգի՝ 11 ուկրաինացի և մեկ ռուսաստանցի, համարվում են անհետ կորած՝ դեկտեմբերի 4-ի առավոտյան Սև ծովի ստամբուլյան առափնայկում նավաբեկության հետևանքով, հաղորդում է Hurriyet-ը: Ածուխ տեղափոխող Volgo Balt 199 նավը SOS ազդանշան է հնչեցրել, սակայն նրա հետ կապի մեջ մտնել չի հաջողվել: Նավաբեկության ենթադրյալ վայր են մեկնել Թուրքիայի առափնյա պարեկության ուժերը և փրկարարները: Որոնողական աշխատանքներին խանգարում է ուժեղ ալեբախությունը, որն արդեն երկրորդ օրն է՝ չի դադարում Ստամբուլի մերձակայքում: Թուրքական իշխանությունների տեղեկություններով՝ Ստամբուլից ոչ հեռու նավաբեկության է ենթարկվում ևս մի նավ՝ 14 նավաստիներով: Այս դեպքում շարքից դուրս է եկել ղեկի կառավարման սարքը: Նավաստիների ազգությունն առայժմ չի պարզվել:

Նախորդ հոդվածը‘Կայացավ լրագրողների ֆուտզալի մրցաշարի առաջին տուրը. արդյունքներ ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանություն. Ամուսինը սպանել է կնոջը’