‘Թուրքիայի բանակը հերքել է նախապատրաստվող ռազմական հեղաշրջման վերաբերյալ լուրերը’

1133

Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը չի պատրաստվում միջամտել քաղաքական պայքարին, ասվում է զորահրամանատարների հայտարարության մեջ, որը տարածվել է այսօր՝ երկրում հնարավոր ռազմական հեղաշրջման մասին լուրերի ֆոնին: «Զինված ուժերը չեն ուզում մասնակցել քաղաքական բանավեճերին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ թուրքական զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, հղում անելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակիցներից մեկին, թե կոռուպցիոն սկանդալը կարող է ռազմական հեղաշրջման նպատակով կազմակերպված դավադրություն լինել: Վարչապետը, երկրի նախագահ Աբդուլա Գյուլի և մի քանի նախարարների հետ խորհրդակցելուց հետո, ներկայացրել է կառավարության նոր կազմը, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Օսկանյան. Հանրությունը Տիգրան Սարգսյանի բացատրությանն է սպասում օֆշորի թեմայով’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում ուզում են կոծկել «Մեծ կաշառքը»’