Բանակում պրոֆեսիոնալները ժամկետայիններից շատ են

381

Թուրքիայի զինված ուժերում առաջին անգամ պրոֆեսիոնալ զինվորականների թիվը գերազանցել է ժամկետային զինծառայողների թիվը՝ բանակի հաստիքային կազմում հասնելով 55 %-ի, տեղեկացնում է Cumhuriyet  թերթը՝ վկայակոչելով ՊՆ-ի 2021 թ․ ամփոփիչ զեկույցը։

Եթե 2017 թ․ պրոֆեսիոնալները կազմում էին թուրքական բանակի 38 %-ը կամ 156 հազար մարդ, ապա 2021 թ․ այդ ցուցանիշը հասել է 55 %-ի կամ 216 հազար զինծառայող։ Իսկ զորակոչված ժամկետային զինծառայողների թիվը 259 հազարից կրճատվել է մինչև 175 հազարի, պաշտպանության նախարարության տվյալներն է մեջբերում Cumhuriyet-ը։

Թուրքիայի զինված ուժերը թվակազմով և մարտական կազմով երկրորդն են ՆԱՏՕ-ում ԱՄՆ ԶՈՒ-ից հետո։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում առաջին հարյուր շախմատիստների ցուցակում տեղ են գտել Հայաստանի երեք ներկայացուցիչներ
Հաջորդ հոդվածըԻրավունքների վերաբերյալ իրազեկում բերման ենթարկվածներին․ ՄԻՊ