‘Թուրքիայի գերագույն դատարանն անփոփոխ է թողել պետական հեղաշրջման գործով դատավճիռը’

790

Թուրքական բանակի ավելի քան տասը պաշտոնաթող գեներալներ պետական հեղաշրջման վերաբերյալ «Մուրճ» գործի վերաքննության արդյունքում դատապարտվել են 16-ից 20 տարվա ազատազրկման:  Դատավճիռը հրապարակվել է այսօր գերագույն դատարանում:

Ընդհանուր առմամբ՝ գործով, որպես մեղադրյալ, անցնում էր 361 մարդ, այդ թվում՝ պաշտոնաթող և գործող սպաներ: Դատարանի որոշմամբ՝ 121 մարդ արդարացվել է, իսկ 240 նկատմամբ փոխվել է խափանման միջոցը: 

«Մուրճ» պլանը 2003 թ. Թուրքիայի զինված ուժերի 162 գործող ներկայացուցիչների մասնակցությամբ մշակվել էր 2002 թ. նոյեմբերին խորհրդարանական ընտրություններից հետո:Այդ ժամանակ իսլամիստամետ Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) ստացավ քվեների 30 տոկոսը, ինչը նրան հնարավորություն տվեց իշխող դիրք գրավել: Ենթադրվում է, որ «Մուրճի» նպատակը երկրում իշխանափոխություն իրականացնելն էր և ԱԶԿ-ի ղեկավարության պաշտոնանկությունը, որը, շատերի կարծիքով՝ սպառնալիք էր ներկայացնում երկրի աշխարհիկ կարգին: Դրան հասնելու համար, ենթադրվում է, որ Ստամբուլի մզկիթներում ՝պայթյուններ և ողջ երկրում՝ դիվերսիաներ պետք է կազմակերպվեին, ինչը կհանգեցներ երկրում ռազմական դրություն հայտարարելու և ամբողջովին կվարկաբեկեր քաղաքական ղեկավարությանը, փոխանցում է ИТАР-ТАСС –ը:

Նախորդ հոդվածը‘Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407.25 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Արհեստական աղմուկ՝ ԵԽԽՎ-ում իբր ուշ հերթագրվելու շուրջ ‘