‘Թուրքիայի դեսպանատան վրա կրակած Արթուր Միրզոյանը կալանավորվել է’

1204

Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը Ռուսաստանի մայրաքաղաքում Թուրքիայի դեսպանատան վրա կրակ բացած Արթուր Միրզոյանին մեկ ամսով կալանավորել է: Միրզոյանի նկատմամբ «խուլիգանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել:

«Ինձ մեղավոր եմ ճանաչում, ուզում եմ մուծել 500 հազար ռուբլի տուգանքը, և հետաքննության անցկացման ժամանակ երկրից չեմ մեկնելու»,- panarmenian.net-ի փոխանցմամբ՝ դատարանում հայտարարել է Միրզոյանը:

«Ձերբակալվածն ամուսնացած է, ունի երկու մանկահասակ երեխա, աշխատանքով ապահովված է և չի պատրաստվում փախչել: Հանցագործության կատարումից հետո չի դիմել փախուտի կամ չի փորձել թաքնվել, այլ պարզապես սպասել է ոստիկանությանը: Այս հանցագործությունը տղամարդուն թույլ է տալիս մնալ ազատության մեջ, այդ իսկ պատճառով խնդրում ենք դատարանին Միրզոյանին դրմական գրավի դիմաց ազատ արձակել: Հասարակության համար նա վտանգ չի ներկայացնում, ֆիզիկական անձանց դեմ ուղղված քայլեր չի ձեռնարկել, նա մտադրություն չի ունեցել ֆիզիկական անձանց վնասել»,- հայտարարել է փաստաբան Գեորգի Շատվորյանն ու նշել, որ Միրզոյանը «բացարձակ ադեկվատ մարդ է, հոգեբանանևրոլոգիական դիսպանսերներում հաշվառված չէ, և իր արարքի դրդապատճառների մասին դեռ չի պատմել»: Նաև փաստաբան Շատվորյանի խոսքով, Միրզոյանն ունի զենք կրելու թույլտվություն, հաղորդում է «Բլոկնոտ» կայքը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ի վաղ առավոտյան Արթուր Միրզոյանը, հանելով երկփող որսորդական հրացանը, արձակել է երկու կրակոց Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ եւ փորձել հեռանալ դեպքի վայրից։ Սակայն դիվանագիտական ներկայացուցչությունը հսկող ոստիկանները տեսախցիկների օգնությամբ պարզել են նրա ուղղությունը եւ ձերբակալել։  Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։

Նախորդ հոդվածը‘Ամերիկյան ռազմական ինքնաթիռը $4,1 մլն-ի բժշկական պարագաներ է հասցրել Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանը մտադիր է սեպտեմբերի 1-ից վիզային ռեժիմ մտցնել Հայաստանի հետ’