‘Թուրքիայի ԶՈՒ հրամանատարությունը հայտարարել է Ադրբեջանին սատարելու մասին’

957

Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է Ադրբեջանին սատարելու մասին: Այդ մասին հաղորդում է «Թրենդը»` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հիսմեթ Յըլմազը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Նեջեթ Օզալը և  տարբեր զորատեսակների հրամանատարներ հայտարարել են ԱՀ պաշտպանության նախարարության հետ համերաշխության և Ադրբեջանին ու նրա զինված ուժերին սատարելու մասին: Միևնույն ժամանակ նրանք խորին  ցավակցություն են հայտնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և զոհված զինծառայողների ընտանիքներին:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում նույնպես ցավակցություն  էին հայտնել զոհվածնեի ընտանիքներին:

Նախորդ հոդվածը‘Փոխատեղումներ ՀՀ դիվանագիտական կորպուսում’
Հաջորդ հոդվածը‘Հիյերոն համոզել է Կասիլյասին մնալ «Ռեալ»-ում’