Թուրքիայի ընդդիմությունը ԱԲ է օգտագործում ձայների հաշվարկի համար

292

Թուրքական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիա է ինտեգրել ընտրատեղամասերում ձայների հաշվարկի համակարգում, որպեսզի ավելի արագ ստանա նախագահական ընտրոթյունների երկրորդ փուլի արդյունքները։

Այդ մասին ուրբաթ օրը ТАСС-ին պատմել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության աղբյուրը։

«Մենք արդիականացրել ենք մեր համակարգի կառուցվածքը նոր սերնդի տեխնոլոգիաների օգնությամբ, որպեսզի մեծացնենք անվտանգությունը և տվյալների փոխանցման արագությունը։ Մենք նաև թարմացրել ենք քվեարկության արդյունքներին հետևելու համակարգը՝ այնտեղ ներմուծելով արհեստական բանականության տեխնոլոգիաներ՝ քվեարկության արդյունքներն ակնթարթորեն վերլուծելու համար։ Համակարգի անվտանգությունն ապահովելու նպատակով ներկայումս նպատակահարմար չէ բացահայտել տեխնիկական բոլոր դետալները։ Սակայն մեր բոլոր քաղաքացիները կարող են չանհանգստանալ Ժողովրդա-հանրապետական կուսակցության ընտրական համակարգի համար»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀոկեյի ԱԱ․ Լատվիան պատմության մեջ առաջին անգամ կիսաեզրափակիչում է եւ կխաղա Կանադայի հետ
Հաջորդ հոդվածըՏոկաև. ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրումը պետք է բացառապես տնտեսական լինի