Թուրքիայի ընդդիմությունը միասնական թեկնածու կառաջադրի նախագահական ընտրություններում

369

Թուրքիայի ընդդիմությունը փետրվարին կհայտարարի իր միասնական թեկնածուին առաջիկա նախագահական ընտրություններում, հաղորդել է Hurriyet թերթի՝ կառավարական շրջանակներին մոտ կանգնած սյունակագիր Աբդուլկադիր Սելվին։

Հերթական համապետական՝ միաժամանակ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում նախատեսված են 2023 թ․ հունիսի 18-ին։ Ավելի վաղ Էրդողանը չի բացառել, որ ընտրությունները կտեղափոխվեն ավելի վաղ ժամկետի՝ «սեզոնային պայմաններից ելնելով»։

Թուրքիայի վեց ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները առաջին համատեղ հանդիպումից հետո հայտարարել են, որ հուշագիր են պատրաստում երկիրը «ուժեղացված խորհրդարանական համակարգի» անցնելու վերաբերյալ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍիմոնե Ինձագի․ Շատ դժգոհ ենք մրցավարների աշխատանքից
Հաջորդ հոդվածըԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դեմ է Ռուսաստանի հեռացմանը