Թուրքիայի ընդդիմությունն ընտրել է երկրի նախագահի իր միասնական թեկնածուին

392

Ո՞վ է մարտահրավեր նետելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քսանամյա իշխանավարությանը մայիսին կայանալիք ընտրություններում։

Վեց ընդդիմադիր կուսակցություններ, որոնք ձևավորել են «Ժողովրդական դաշինքը», համաձայնության են եկել և ընտրել են միասնական թեկնածուի։ Նրա անունը կհայտարարվի երկուշաբթի՝ մարտի 6-ին։

Սպասվում է, որ դա լինելու է 74-ամյա Քեմալ Կիլիչդարօղլուն՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդը։

Թեկնածուների թվում են նաև Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը։

Ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՊեսկով․ Ուկրաինական գրոհների պատճառով ռազմական դրություն մտցնելու որոշում չկա
Հաջորդ հոդվածըԲրիտանիայում ռուսաստանցիների դեմ կատարվող հանցագործությունների թիվն աճել է