Թուրքիայի իշխող կուսակցությունում խոսել են ընտրությունների ամսաթիվը փոխելու մասին

274

Թուրքիայում համապետական ընտրությունների տեղափոխումն ավելի վաղ ամսաթվի` չի նշանակում, որ դրանք արտահերթ են լինելու, հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիկը։

Երկրում հերթական ընտրությունները՝ նախագահականն ու խորհրդարանականը միաժամանակ, նախատեսված են 2023 թ․ հունիսի 18-ին։

Ավելի վաղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ ընտրությունները կարող են տեղափոխվել ավելի վաղ ժամկետի՝ «սեզոնային պայմանները հաշվի առնելով»։

«Մենք ասել ենք՝ «կարող ենք մի քիչ տեղափոխել», բայց դա չի նշանակում, որ ընտրություններն արտահերթ են։ Ներկայումս աշխատանքներ են ընթանում ամսաթվի ուղղությամբ, և մենք դրա մասին կհաղորդենք հանրությանը, երբ պարզ լինի»,- Չելիկի խոսքն է մեջբերել Hurriyet թերթը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԴավադրություն «հետնաբակում»․ Թրամփը մտածել է՝ ինչպես հաղթել Բայդենին
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը