Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ

252

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Ֆինլանդիայի դիմումին՝ ՆԱՏՕ-ին միանալու վերաբերյալ, ուրբաթ գիշերը հաղորդել է Anadolu գործակալությունը։

Այդպիսով, Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր երկրները վավերացրել են Հելսինկիի հայտը։ Մնացած ձևական ընթացակարգերի ավարտից հետո Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։

Այս շաբաթ ավելի վաղ Հունգարիայի խորհրդարանն էր վավերացրել Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ։ Թուրքիան և Հունգարիան դաշինքի միակ երկրներն էին, որ երկար ժամանակ չէին վավերացնում Հելսինկիի դիմումը։

ՆԱՏՕ-ի անդամ պետությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին արձանագրությունները ստորագրել են 2022 թ․ հուլիսի 5-ին։ Թուրքիան արգելափակել էր գործընթացը՝ սկանդինավյան երկու երկրներից պահանջելով ահաբեկչական ճանաչել քրդական կազմակերպությունները, հանձնել ահաբեկության համար մեղադրվող անձանց, չեղարկել Անկարային զենք մատակարարելու արգելքները։

Թուրքիայում ներկայումս դեռ պահպանվում են Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ առարկությունները։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՓորձագետներ․ Ավելի ու ավելի շատ չեզոք երկրներ են անցնում Ռուսաստանի կողմը
Հաջորդ հոդվածըՉԿԿ ԿԿ-ն Ձինպինի գաղափարներն ուսումնասիրելու նոր արշավ է նախաձեռնել