Թուրքիայի ԿԸՀ-ն մարտի 19-ին կսկսի նախագահի թեկնածուների դիմումների ընդունումը

222

Մարտի 19-ին Թուրքիայի ԿԸՀ-ն կսկսի ընդունել մայիսի 14-ին նախատեսված նախագահական ընտրություններում թեկնածուների դիմումները։

Այդ գործընթացը նախատեսված է ավարտել մարտի 23-ին, տեղական ժամանակով ժամը 17։00-ին։ Թեկնածուների ցուցակը կհրապարակվի Resmi Gazete կառավարական տեղեկագրում մարտի 31-ին, որից հետո նրանք կարող են սկսել նախընտրական քարոզարշավը։

Ինչպես լրագրողներին տեղեկացրել է թուրքական ԿԸՀ ղեկավար Ահմետ Եները, ընտրարշավը երկրում կսկսվի մարտի 18-ին և կշարունակվի մինչև մայիսի 13-ը, երբ կհայտարարվի «լռության օր»։ Նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին, ընտրությունների երկրորդ փուլն անհրաժեշտության դեպքում կարող է տեղի ունենալ մայիսի 28-ին։

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող Ժողովրդական դաշինքի թեկնածուն է։ Նրա հիմնական մրցակիցն ընդդիմությունից կդառնա Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՎախճանվել է ճապոնացի գրող, Նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օեն
Հաջորդ հոդվածը«Միլանը» հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով