Թուրքիայի հավաքականի խաղացողը կտեղափոխվի «Ռոմա»

441

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի եւ ֆրանսիական «Լիլի» աջ պաշտպան Զեկի Չելիկը կտեղափոխվի իտալական «Ռոմա», հաղորդում է Foot Mercato-ն։ Հռոմեական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի մոտ 9 միլիոն եվրո։

Զեկի Չելիկն անցած մրցաշրջանում «Լիլի» հետ մասնակցել է 40 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Չելիկը 2018-ին թուրքական «Իստանբուլսպորից» է տեղափոխվել «Լիլ» 1 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Նախորդ հոդվածը«Ալաշկերտն» ունի նոր գլխավոր մարզիչ
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» կխզի պայմանագիրը Սամուել Ումտիտիի հետ