‘Թուրքիայի նախագահը խոստանում է «ծնկի բերել ահաբեկչությունը»’

1253

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի պատասխան Անկարայում տեղի ունեցած պայթյունի, խոստացել է «ծնկի բերել ահաբեկչությունը»: Նրա խոսքով՝ տասնյակ մարդկանց կյանք խլած ողբերգությունը միայն ավելի է ամրապնդում երկրի անվտանգության ուժերի վճռականությունը՝ պայքարելու ահաբեկչության դեմ:

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ Անկարայի պայթյունի հետաքննությունը կավարտվի երկուշաբթի, և այդ ժամանակ կտրվեն այն մարդկանց անունները, ովքեր կազմակերպել են այդ ակցիան:

Կիրակի երեկոյան պայթուցիկով լիցքավորված ավտոմեքենան պայթել է Թուրքիայի մայրաքաղաքի երկու գլխավոր մայրուղիների խաչմերուկում: Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնել է, որ առնվազն 30 մարդ զոհվել է պայթյունի վայրում, ևս չորսը՝ հիվանդանոցում: Զոհվածներից երկուսը, ըստ երևույթին, եղել են պայթյունն իրականացնողները: Առողջապահության նախարարի խոսքով՝ Անկարայի հիվանդանոցներ է տեղափոխվել 125 վիրավոր, որոնցից 19-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը և մեր ժամանակի 6 մյուս լավագույն շախմատիստները. GQ-ի վարկանիշը’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’