‘Թուրքիայի նախագահը մտադիր է հանդիպել ՀԱԵ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդի հետ’

978

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ գագաթնաժողովի շրջանակներում, որը նվիրված է եղանակի փոփոխություններին,  Թուրքիայի նախագահ Էրդողանը մտադիր է հանդիպել հայկական և հրեական համայնքների առաջնորդների հետ:

Ինչպես գրում է Sabah թերթը, Էրդողանաը կհանդիպի նաև ԱՄՆ Հայ Առաքելական Եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ և Օգնության Հայկական Ընկերակցության նախագահ Խաժակ Բարսամյանի հետ:

Այս կապակցությամբ թերթը գրում է, որ իշխող կուսակցությունը այժմ քննարկում է Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցական կազմակերպություններին իրենց գույքը ետ վերադարձնելու հնարավորությունները:

Այս հաղորդագրությունը չափազանց հատկանշական է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայտարարության համատեքստում: Հանդես գալով Երևանում ընթացող Հայաստան-Սփյուռք ֆորումում՝ Արամ Առաջինը նշել էր, որ մտադիր է դիմել Թուրքիայի սահմանադրական դատարանին՝ պահանջելով ետ վերադարձնել Սիսի կաթողիկոսարանի  շենքը: Նա ընդգծել է, որ հայցով կդիմի Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան այն դեպքում, եթե ՍԴ-ի կողմից մերժում ստանա: Նրա խոսքով՝ ժողովրդին, միջազգային հանրությանը և Թուրքիային անհրաժեշտ է մշտապես հիշեցնել, որ Հայաստանը պահանջում է իր իրավունքների վերակագնումը և կշարունակի դա անել, որքան էլ թուրքական կողմը դրան դիմադրի:

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Լյուքս Ստեփանյանի գործով դատարանը կանխակալ է ‘
Հաջորդ հոդվածը‘«Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել. Ֆոտո’