‘Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալին թունավորել են ‘

1092

Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալին, որի աճյունն արտաշիրմման էր ենթարկվել անցյալ ամսվա սկզբներին, թունավորել են: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի տեղական ԶԼՄ-ներին:

Դատաբժշկական փորձագետների եզրակացության համաձայն՝ հետազոտության ընթացքում դիակի հյուսվածքների նմուշներում հայտնաբերվել է ստրիխնինի հիմքով  ուժեղ ներգործող թույն, որը կարող էր հայտնվել նախագահի օրգանիզմում սննդի կամ խմիչքի միջոցով:

Թուրգութ Օզալը  մահացել է 1993 թ. ապրիլի 17-ին, ըստ պաշտոնական վարկածի՝ ինֆարկտից: Թուրքիայի նախկին առաջնորդի մահվան պատճառները ճշտելու անհրաժեշտությունը ծագել էր նրա հարազատների պահանջով:

Նախորդ հոդվածը‘Չինաստանում իսկական որս է սկսվել Նոբելյան մրցանակակրի նկատմամբ ‘
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգությունը» կմասնակցի վարչապետի կողմից հրավիրված նիստին ‘