Սոյլուն քննադատել է ԱՄՆ-ի արձագանքը Ստամբուլի ահաբեկչությանը

222

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն քննադատել է ԱՄՆ-ի արձագանքը Ստամբուլի կենտրոնում որոտացած պայթյունին, որը, նախնական տվյալներով, վեց մարդու կյանք է  խլել, փոխանցոմ է Anadolu-ն։

«Կարծում եմ, որ այսօր ԱՄՆ-ի հայտնած ցավակցությունը անհրաժեշտ է գնահատել այնպես, կարծես մարդասպանն առաջիններից մեկն է եղել, որ եկել է դեպքի վայր, և այդ ուղերձի արձագանքը շատ հստակ կարտահայտվի մոտ օրերս՝ տա աստված»,- պաշտոնյայի խոսքն է մեջբերում լրատվական գործակալությունը։

Նախարարի խոսքով՝ «հատկապես ակներև է, որ մեր, այսպես կոչված՝ դաշնակիցներն անկեղծ չեն»։

«Ովքեր, թվում է, մեր բարեկամներն են՝ կա՛մ թաքցնում են բոլոր ահաբեկիչներին սեփական երկրներում, կա՛մ նրանց կյանք են տալիս իրենց օկուպացրած տարածքներում ու փող են ուղարկում պաշտոնապես, իրենց սեփական սենատների կողմից»,- ընդգծել է Սոյլուն։

Սոյլուն, սակայն, չի նշել, թե հատկապես ինչն է  Անկարայի դժգոհությունը հարուցել Վաշինգտոնի արձագանքի մեջ։

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարին Ժան-Պիեռը հայտարարել էր, որ «ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է  բռնության ակտը, որը կատարվել է Ստամբուլում, և խորապես ցավակցում է բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍտամբուլում ռումբ տեղադրելու կասկածանքով մեկ մարդու են ձերբակալել
Հաջորդ հոդվածըՀնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանին ցանկանում է գնել «Լիվերպուլը»