Թուրքիայի ՊՆ․ Իրաքի հյուսիսում գործողության առաջին փուլն ավարտված է

324

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեղեկացրել է Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության անդամների դեմ գործողության առաջին փուլի ավարտի մասին։

«Առանջին փուլն ավարտված է։ Մեր զինվորները հասել են այնտեղ, ուր պետք է հասնեին, այն տարածքներ, որոնք  վերահսկելու են։ Պետք է նշել, որ գրավված նպատակակետերը այս ստադիայի առաջին փուլն են»,- ասել է Աքարը։

Թուրքիան Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության անդամների դեմ նոր ռազմական գործողություն է սկսել ապրիլի 18-ին, դրանում ընդգրկված են երկրի ՌՕՈՒ-ն և հատուկ նշանակության ջոկատները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖրանսիայի նախագահական ընտրություններում հաղթել է Մակրոնը
Հաջորդ հոդվածը«Արսենալը» 60 միլիոն եվրո կառաջարկի «Ռոմայի» հարձակվողի համար