Թուրքիայի սահմանապահները ձերբակալել են Գյուլենի ազգականուհուն

401

Թուրք սահմանապահները ձերբակալել են ահաբեկչական ՖԵՏՕ կազմակերպության մի խումբ կողմնակիցների, որոնք փորձում էին ապօրինի կերպով հատել Հունաստանի սահմանը։

Խմբի կազմում է կազմակերպության ղեկավարի՝ ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի ազգականուհին, հինգշաբթի հաղորդել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունում։

«Մեր սահմանապահ ստորաբաժանումները ձերբակալել են 10 մարդու, որոնք փորձում էին անօրինական կերպով անցնել Հունաստան։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ նրանցից հինգը ՖԵՏՕ-ի անդամ են, նրանց թվում է ահաբեկիչների պարագլխի ազգականուհին՝ Սյունեա Գյուլենը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Թուրքիայի իշխանությունները Ֆեթհուլլահ Գյուլենին և նրա ղեկավարած կազմակերպությանը մեղադրում են 2016 թ․ հուլիսին հեղաշրջման փորձ նախապատրաստելու մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնում Պոչետինոյին կփոխարինի Գալտիեն
Հաջորդ հոդվածըԵրկարացվել է քաղաքացիներին վիզա տրամադրելու արգելքի ժամկետը