‘Թուրքիայի վարչապետը պահպանել է կառավարության նախկին տնտեսական թիմը’

943

Թուրքիայի նորանշանակ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կառավարության նոր կազմը ներկայացրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով հավանության է արժանացրել այն: Հանրապետության տնտեսականգ լխավոր պատասխանատուները՝ էկոնոմիկայի, ֆինանսների և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարները, պահպանել են իրենց պորտֆելները:

Մևլյութ Չավուշօղլուն, որը վերջին ինն ամիսներին զբաղեցնում էր ԵՄ հարցերով նախարարության ղեկավարի պաշտոնը, Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնում կփոխարինի Դավութօղլուին: Նոր կառավարությունը կարող է աշխատանքն սկսել միայն այն բանից հետո, երբ կստանա խորհրդարանի վստահության քվեն: Այդ հարցով քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 6-ին կամ 8-ին: Մինչ այդ Դավութօղլուն պետք է խորհրդարանի հաստատմանը ներկայացնի կառավարության ծրագիրը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Անջատականներն արձագանքել են միջանցքի վերաբերյալ Պուտինի կոչին’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ-ներ. Կիմ Չեն Ինի անձնական ֆինանսիստը փախել է ԿԺԴՀ-ից՝ 5 միլիոն դոլարով հանդերձ’