‘Թուրքիայի վարչապետը պատրաստ է շարունակել արդարադատության համակարգի վիճահարույց ռեֆորմները’

2141

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնարկել է, որ իր կառավարությունը, թափ հավաքող կոռուպցիոն սկանդալի ֆոնին, կշարունակի դատավորների լիազորությունները սահմանափակող ռեֆորմների անցկացումը, հաղորդել են տեղական ԶԼՄ-ները: «Խորհրդարանական հանձնաժողովն այդ առաջարկները քվեարկության է դրել և որոշել, որ դրանք չեն հակասում սահմանադրությանը»,- Ստամբուլում լրագրողներին հայտնել է Էրդողանը:

Անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին խորհրդարանի արդարադատության հանձնաժողովի նիստում՝ կառավարության առաջարկների քննարկման երկրորդ փուլում, վեճ էր ծագել, որի ընթացքում պատգամավորները ծեծկռտուքի էին բռնվել, իրար վրա շշեր ու նույնիսկ պլանշետներ նետել:

Էրդողանի իշխող Արդարության և զարգացման կուսակցության նախաձեռնած բարեփոխումն առաջարկում է՝  արդարադատության նախարարությանը թույլ տալ մեծացնելու դատավորների և դատախազների նշանակման վերահսկողությունը:  Սակայն երկրում արդարադատության գլխավոր մարմինը՝ Դատավորների և դատախազների բարձրագույն խորհուրդը, քննադատել է այդ առաջարկները և դրանք որակել հակասահմանադրական, իսկ ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են դադարեցնել փոփոխությունները, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Մանսուր. Եգիպտոսը էքստեմիզմից հեռու՝ չափավոր իսլամի հետևորդ է’
Հաջորդ հոդվածը‘ Արիել Շարոնի հուղարկավորության կապակցությամբ Իսրայելում խստացնում են անվտանգության միջոցառումները’