‘Թուրքիայի վարչապետի այցը Գազա հետաձգվել է’

951

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Գազայի հատված հետաձգվել է, այսօր հաղորդել է Hurriyet Daily News թերթը: Պարբերականի տվյալներով՝ այցը հետաձգելու պատճառը Եգիպտոսում քաղաքական իրավիճակի սրացումն է: Էրդողանը նախապես հայտարարել էր, որ Գազայի հատված կայցելի հունիսին, սակայն հետո այցը հետաձգվեց: Բացի այդ՝ Իսրայելը, որի հետ Թուրքիայի հարաբերություններն սկսել են կարգավորվել, նախապես խոստացել էր չխոչընդոտել թուրք վարչապետին՝ այցելել Գազա, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Արտակ Նազարյանի գործ. Եթե սպանությունները շարունակվում են, դա դատարանների մեղքն է’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկներ կտեղադրվեն մինչև օգոստոսի 20-ը’