‘Թուրքիայի վարչապետ Էրդողանի թիկնազորի ուղղությամբ կրակ է արձակվել’

869

Օդանավակայանից տուն վերադառնալու ճանապարհին անհայտ անձինք կրակահերթ են արձակել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի ուղղությամբ, հաղորդում է Zaman թերթը: Ինչպես տեղեկացնում է պարբերականը, կրակահերթն արձակել են Քեմալի կամրջի մոտ: Նախնական տվյալներով՝ յոթ կրակոց է հնչել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ուժեր: Միջադեպը հետաքննվում է, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆեյսբուքյան «ստատուսները» կարելի է արդեն խմբագրել’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Կիսում եմ ընդդիմության կարծր մտահոգությունները’