‘Թուրքիայի տնտեսության մեջ արտասահմանյան ուղղակի ներդրումները կրճատվել են’

779

2012 թ. Թուրքիայի տնտեսության մեջ ուղղակի ներդրումները 2011-ի համեմատ կրճատվել են 37,9 %-ով՝ կազմելով 9,9 միլիարդ դոլար, Trend-ի փոխանցմամբ՝ ասված է Թուրքիայի կենտրոնական բանկի՝ ուրբաթ օրը հրապարակված հաշվետվության մեջ: Արտասահմանյան ներդրումները հիմնականում ուղղվել են շինարարության, ֆինանսների, արդյունաբերության և ապահովագրական ծառայությունների ոլորտներ: Ամենամեծ ներդրումներն անցյալ տարի կատարել են Եվրոպայի պետությունները՝ 7,7 միլիարդ դոլար:

Ասիական երկրների ներդրումները կազմել են 1,8 միլիարդ, հարավամերիկյան և Հյուսիսային Ամերիկայի երկրներից՝ 465 միլիոն դոլար: 2012 թ. Թուրքիայի տնտեսության մեջ ներդրումներ կատարած երկների շարքում առաջատարը Մեծ Բրիտանիան է՝ 1,99 միլիարդ դոլար: Նրան հետևում են՝ Ավստրիան՝ 1,5 միլիարդ, Լյուքսեմբուրգը՝ 1,3 միլիարդ, և Նիդեռլանդները՝ 1,2 միլիարդ դոլար: Թուրքիայում ներդրումները կրճատած երկրների ցանկում առաջատարն Իսպանիան է՝ 163 միլիոն, ապա գալիս են ԱՄՆ-ը՝ 998 միլիոն, Ադրբեջանը՝ 927 միլիոն, Ֆրանսիան՝ 900 միլիոն, և Ռուսաստանը՝ 751 միլիոն դոլար:

Նախորդ հոդվածը‘Անդրիաս Ղուկասյանն ընդամենը մեկ նախընտրական շտաբ ունի’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի 20 ավտոմեքենաները ծառայում են որպես նախընտրական շտաբներ’