‘Թուրքիայի Քիրքուք-Յումուրթալիք նավթատարում պայթյուն է որոտացել’

753

Անցած գիշեր  պայթյուն է որոտացել թուրքական Մարդին գավառում՝ Քիրքուք-Յումուրթալիք նավթատար խողովակաշարում, որով Իրաքից նավթ է մատակարարվում Թուրքիային, հաղորդում է Star թերթը: Պայթյունի հետևանքով նավթի հոսքը ժամանակավորապես դադարեցվել է: Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը «Քրդստանի բանվորական կուսակցություն» ահաբեկչական կառույցի կազմակերպած դիվերսիան է:

ՔԲԿ-ի գրոհայինները պարբերաբար ահաբեկչական գործողություններ են կազմակերպում ընդդեմ խաղաղ բնակչության, ինչպես նաև երկրի անվտանգության ուժերի, հաղորդում է trend.az-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՔԲԿ-ի միջև հակամարտությունն արդեն ավելի քան 25 տարվա պատմություն ունի և առնվազն 40 հազար կյանք է խլել: ՔԲԿ-ն, որը պահանջում է քրդական անկախ պետություն ստեղծել, ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից:

Նախորդ հոդվածը‘Կառլսենը դարձավ միանձնյա առաջատար’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’