‘Թուրքիայի քրդերը բազմահազարանոց ցույցերով և ազատատենչ կոչերով են նշում Նովրուզը (ֆոտոշարք)’

1129

Թուրքիայում քրդական Ամանորին՝ նովրուզին ընդառաջ հարյուր հազարավոր քրդեր ցույցեր են կազմակերպել և պահանջում են ազատ արձակել քուրդ առաջնորդ Աբդուլլա Օջալանին, ինչպես նաև՝ Սահմանադրական կարգավիճակ շնորհել Թուրքիայում բնակվող քրդերին, հայտնում է Firat լրատվականը:

Ստամբուլում հարյուր հազարավոր մարդիկ են միացել Նովրուզի տոնախմբությանը: Իսկ Մերսին քաղաքի հրապարակը, որտեղ քրդերը նույնպես հավաքվել են Ամանորը նշելու մտադրությամբ, շրջափակված է ոստիկանության շարքերով:

Քրդերի պատմության ողջ ընթացքում Նովրուզը դիտարկվում է ոչ միայն որպես Ամանոր, այլև որպես ազատության և քրդերի տարածքը գրաված ազգերի հետ խաղաղ համակեցության պայքարի խորհրդանիշ:

Թուրքիան, որը մինչև բոլովին վերջերս 25 մլն քրդերին թույլ չէր տալիս հրապարակայնորեն նշել Նովրուզը, այս տարի տոնին ընդառաջ գարնանային փառատոնների սկիզբն է ազդարարել:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ասուլիսի տեսագրությունը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը. Տեսանյութ’