Նախագահները պատրաստ են ժամանելու Մոսկվա

399

Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա բրազիլացի պաշտոնակից Ժաիր Բոլսոնարուն պատրաստ են ժամանել Մոսկվա, որպեսզի օգնեն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն։

Այդ մասին թուրք նախարարը հայտարարել է Լատինական Ամերիկայի երկրներում՝ Ուրուգվայ, Բրազիլիա, Էկվադոր, Կոլումբիա, Պանամա և Վենեսուելա  շրջագայության արդյունքում։

«Բրազիլիան և Վենեսուելան լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ։ Չնայած դրան՝ երկու երկրներն էլ հայտարարել են, որ պատերազմը պետք է դադարեցվի»,- ասել է Չավուշօղլուն։ Ըստ նրա՝ Բրազիլիայի նախագահ Բոլսոնարուն հայտարարել է, որ պատրաստ է համատեղ այց կազմակերպելու Մոսկվա այլ պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

«Մենք կուզենայինք մեր ավանդը ներդնել ձեր ջանքերի մեջ»,- թուրքական ԱԳՆ-ի ղեկավարն այսպես է փոխանցել Լատինական Ամերիկայի երկրների դիրքորոշումը հակամարտությունը կարգավորելու հարցում Անկարայի ջանքերի առիթով։

Չավուշօղլուն խոստացել է, որ Թուրքիան կքննարկի այդ հարցը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄարտերին մասնակցում են ռազմական պատրաստություն անցած ամերիկացիներ
Հաջորդ հոդվածըԿան փակված փողոցներ եւ բերման ենթարկվածներ