‘Թուրքիայում աշխատանքից ազատվել են գլխավոր դատախազը և նրա տեղակալները’

885

Թուրքիայում շարունակվում են իշխանության ներկայացուցիչների պաշտոնանկությունները. այս անգամ պաշտոնը լքել են երկրի գլխավոր դատախազը և նրա հինգ տեղակալները: Թուրքիայի դատախազությունում նաև վերադասավորումներ են կատարվել պակաս բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի Նախկին դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդին:

Նշենք, որ կառավարական և ուժային կառույցներում փոփոխություններն ու «զտումները» սկսվել են անցյալ տարվա դեկտեմբերին ծագած կոռուպցիոն սկանդալից հետո: Իշխանությունների վերջին վճռական գործողությունները առնչվել են ոստիկանության վարչությունների ղեկավարներին. հունվարի 8-ին պաշտոնանկ արվեցին 16 նահանգների ոստիկանության պետերը, իսկ դրանից մեկ օր առաջ աշխատանքից ազատվեցին 350 ոստիկաններ, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘«Դեգեներատ արվեստի» լիակատար ցանկը կտեղադրվի համացանցում’
Հաջորդ հոդվածը‘Ֆիննախ. Հարկային տեսչությունները խախտում են օրենքները’