‘Թուրքիայում ավարտվել է «Էրգենեկոնի» գործով դատավարությունը. Գեներալիտետը դատապարտվել է (տեսանյութ)’

881

2003 թ. պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ «Էրգենեկոնի» գործով երեկ Թուրքիայի դատարանը տասնյակ մարդկանց դատապարտել է ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման: Ամենաբարձրաստիճան դատապարտյալներից մեկը թուրքական բանակի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Իլքեր Բաշբուղն է, որն իր կյանքի մնացած մասը ստիպված կլինի անցկացնել ճաղերի ետևում: Թուրքական դատարանն այդպիսով ավարտեց դեռևս 2007 թ. սկսած դատաքննությունը, որով ավելի քան 400 մարդ էր անցնում: Իշխանությունների պնդմամբ՝ նրանք միավորվել էին «Էրգենեկոն»խմբում, որն զբաղվում էր հասարակության բոլոր շերտերում յուրայինների ներդրմամբ ու փորձում էր ղեկավարել ԶԼՄ-ները, կուսակցություններն ու բանակը: «Դատարանի վճիռն ուղղակի իմաստով սպառնալիք է ազգային բանակին,- կարծում է ընդդիմադիր թևի պատգամավոր Ակիմ Համժասեբին:- Դա անթույլատրելի է: Դատապարտելով գլխավոր շտաբը ղեկավարած մարդուն՝ դուք դատապարտում եք ամբողջ բանակը»:

«Էրգենեկոնի» գործը համախմբել է Թուրքիայի ընդդիմությանը, որն այդ գործը համարում է «վհուկների որս» և իշխանություններին մեղադրում կեղծարարության մեջ: Էրդողանի կառավարությունը չի ընդունում այդ մեղադրանքները, փոխանցում է eurunews-ը:

Փորձագետները պատմական են որակում այս դատավճիռը՝ փաստելով, որ ՆԱՏՕ-ի կազմում իր զինվորների թվով միայն ԱՄՆ-ն զիջող թուրքական բանակը հետզհետե տեղի է տալիս իսլամիստական արմատներ ունեցող կառավարության առջեւ: Եվ սա այն դեպքում, երբ դեռևս տասնամյակներ առաջ նույն բանակը երկրում անարգել իշխանափոխություններ էր իրականացնում եւ կուլիսներում գաղտնի թելադրում Թուրքիայի քաղաքական օրակարգը:

Նախորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիքը՝ Մինսկի խմբի նոր համանախագահ’
Հաջորդ հոդվածը‘Երուսաղեմի պատրիարքը՝ Ամենայն հայոց կաթողիկոսին. «Վեհափառ, ու՞ր կերթաս»’