‘Թուրքիայում ընդդիմադիր գործչին և լրագրողին ձերբակալելու օրդերներ են տվել’

1091

Ստամբուլի դատարանը երեքշաբթի իսլամական ընդդիմադիր գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի ձերբակալության և թուրք լրագրող Էմրե Ուսլուին կալանավորելու օրդերներ է տվել: Այդ որոշումները, ինչպես հաղորդել է Habertjurk հեռուստատեսությունը, կայացվել են երկրի ղեկավարության հեռախոսազրույցների անօրինական գաղտնալսման վերաբերյալ գործի շրջանակներում:

Ընդհանուր առմամբ՝ գործով անցնում են տասնյակ մարդիկ, որոնցից 27-ը կալանքի տակ են: Նրանց մեղսագրվում է ավելի քան հարյուր մարդու, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռախոսային խոսակցությունների անօրինական գաղտնալսումը:

Գյուլենի նկատմամբ արդեն մի անգամ ձերբակալման օրդեր տրվել էր՝ հանցախումբ ստեղծելու մեղադրանքով: Իսկ Ուսլուն առաջին անգամ է դարձել գաղտնալսումների գործով հետաքննության գործող անձ: Նա աշխատում է Taraf թերթում, որը նախկինում բազմիցս հրապարակել է այնպիսի նյութեր, որոնք իշխանությունների դժգոհությունն են հարուցել և դատաքննությունների առարկա են դարձել: Փոխանցում է ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Կուբան ամերիկացիներին սպասում է սիգարների փառատոնին’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ն Ուկրաինայի մարդասիրական օգնությունը մեծացրել է մինչև 316 մլն դոլար’