Ընդդիմության առաջնորդն առաջարկել է փակել ԱՄՆ ռազմական օբյեկտները

419

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջարկել է փակել ԱՄՆ բոլոր ռազմական օբյեկտները երկրում։

Նրա նախաձեռնությունը հաջորդել է այս շաբաթ Ազգայնական շարժման կուսակցության առաջնորդ Դևլեթ Բախչելիի հայտարարությանը՝ ՆԱՏՕ-ի կազմից Անկարայի դուրս գալու հնարավորության մասին։

«Բախչելին առաջարկել է դուրս գալ ՆԱՏՕ-ից։ ՆԱՏՕ-ի դաշինքն անհրաժեշտ է Թուրքիային, սակայն ես կուզենայի համոզվել, թե որքանով է անկեղծ իշխանությունը։ ԱՄՆ-ը Հունաստանը լցրել է բազաներով, նրա նպատակն ակնհայտ է։ Թող իշխող կոալիցիան խորհրդարան բերի օրինագիծ՝ Թուրքիայում ԱՄՆ ռազմական օբյեկտները փակելու մասին, մենք կպաշտպանենք»,- ուրբաթ օրը Twitter-ում գրել է Քըլըչդարօղլուն։

Թուրք ազգայնականների կուսակցության առաջնորդ Բախչելին, մայիսի 24-ին ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել էր, որ եթե Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը Թուրքիայի դիրքորոշման պատճառով մտնի փակուղի, ապա Անկարային հարկ կլինի քննարկել դաշինքից դուրս գալու հարցը, որի հնագույն անդամներից է նա։ Թուրքիան սկանդինավյան երկրներից գրավոր երաշխիքներ է պահանջում, որ նրանք չեն սատարի ահաբեկչական կազմակերպություններին, մասնավորապես Քրդստանի բանվորական կուսակցությանը, Ազգային ինքնապաշտպանության սիրիական ուժերին, ինչպես նաև ՖԵՏՕ կազմակերպությանը։

Թուրքիայի տարածքում ի շահ ԱՄՆ ԶՈՒ-ի՝ օգտագործվում են ավելի քան 50 ռազմաբազա և օբյեկտ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼատվիայի պաշտպանության նախարարը Եվրոպային չի վստահում
Հաջորդ հոդվածըՍեուլը հիասթափված է պատժամիջոցների հարցով քվեարկությունից