‘Թուրքիայում կվերականգնվեն պետական հեղաշրջման գործով արդարացված զինվորականների կոչումները ‘

856

Թուրքիայում կվերականգնվեն 13 գեներալների և 70 սպաների կոչումներն այն բանից հետո, երբ երեկ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել 230 դատապարտյալների պետական հեղաշրջման «Balyoz» («Կռան») գործով ազատ արձակելու մասին: Այդ մասին այսօր հաղորդել է թուրքական Haber7 հեռուստատեսությունը:

Նաև հաղորդվում է, որ Թուրքիայի գլխավոր շտաբը հավանություն է տվել այդ որոշմանը: Դատարանը պարզել է, որ մեղադրյալների դեմ ապացույցները հավաքվել են ապօրինի ճանապարհով՝ ներառյալ ապօրինի գաղտնալսումները: Զինվորականները մեղադրվում էին Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններում ճգնաժամ հրահրելու մեջ, ինչի համար պատրաստվում էին խոցել սեփական ինքնաթիռը Էգեյան ծովի վրա և գործն այնպես ներկայացնել, իբր՝ հունական ՌՕՈՒ-ն է խփել ինքնաթիռը:

Նաև նշվում էր, որ երկրի ներսում իրադրությունը սրելու նկատառումով զինվորականներն, իբր, ուզեցել են պայթեցնել Ստամբուլի կենտրոնում Ֆաթիհ մզկիթը և օգտվելով անկայուն վիճակից՝ պետական հեղաշրջում կատարել: Փոխանցում է trend-ը:

 

Նախորդ հոդվածը‘Էրդողանը կոչ է անում մասնակցել նախագահական ընտրություններին’
Հաջորդ հոդվածը‘Շումախերը ողջ կյանքում հաշմանդամ կմնա’