Թուրքիայում կրկնված երկրաշարժը զգացվել է Երևանում և Գյումրիում

413

Փետրվարի 6-ին տեղական ժամանակով ժամը 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:

Ըստ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության` երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։

Նախորդ հոդվածըՆոր ուժգին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Հաջորդ հոդվածըՂազախստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել