‘Թուրքիայում ձերբակալությունների հերթական ալիքն է բարձրացել’

813

Թուրքիայի Իզմիր, Բուրսա, Մանիսա և Բալիքեսիր քաղաքներում ձերբակալությունների հերթական ալիքն է բարձրացրել՝ կապված անցյալ բողոքի ցույցերի  հետ, այսօր հաղորդել է Sabah թերթը: Երկրի անվտանգության ուժերի գործողությունների արդյունքում՝ 16 հասցեներում ձերբակալվել է 15 մարդ, որոնք կասկածվում են անկարգություններ կազմակերպելու և պետական ու մասնավոր հաստատությունների վրա հարձակումներ գործելու մեջ: Թուրքիայի անվտանգության ուժերը պնդում են, որ ձերբակալվածների թվում կան ձախ ահաբեկչական կազմակերպությունների անդամներ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 944 մարդ: Նաև հաղորդվել էր, որ գրեթե երեք շաբաթ տևած բողոքի ակցիաներին Թուրքիայի 79 շրջաններում ընդհանուր առմամբ մասնակցել է 2,5 միլիոն մարդ: Անկարգությունների ընթացքում տարբեր աստիճանի վնասվածքներ  է ստացել մոտավորապես չորս հազար հոգի, հինգ մարդ զոհվել է, ձերբակալվել է 4,9 հազար մարդ, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘«Շիրակը» «Պարտիզանի» հետ կմրցի հուլիսի 17-ին և 24-ին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. Յուրա Մովսիսյանը թիմակիցներին Քոչարի պարել է սովորեցնում’