‘Թուրքիայում ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող 167 մարդ’

805

Այսօր Թուրքիայում ձերբակալվել է ահաբեկչական «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատ» կազմակերպության հետ կապ ունեցող 167 մարդ: Հիշեցնենք, որ այս կազմակերպության մահապարտ ահաբեկիչը փետրվարի 1-ին իրեն պայթեցրեց Անկարայում ամերիկյան դեսպանատան անցակետում, ինչի հետևանքով զոհվեց երկու հոգի: Ինչպես հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը, անվտանգության ուժերի ստորաբաժանումները  լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում Անկարայում, Իզմիրում, Անթալիայում և հանրապետության այլ խոշոր քաղաքներում: Խուզարկություններ են անցկացվել նաև քաղաքային բանվորների արհմիությունների համադաշնության հիմնարկներում, որտեղ, ենթադրվում է, կարող են թաքնված լինել «ապակայունացնող տարրերը»:

Բոլոր ձերբակալվածների նկատմամբ հետաքննություն է տարվում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հանրահավաք չի լինելու, այլ բացօթյա ասուլիս, որը հնարավոր է՝ վերածվի բողոքի ինքնաբուխ հանրահավաքի’
Հաջորդ հոդվածը‘Մերձմոսկվայում ձերբակալվել են ահաբեկչական կազմակերպույթան անդամներ’