‘Թուրքիայում յոթ մարդ է ձերբակալվել՝ նախագահի և վարչապետի դեմ մահափորձ կատարելու համար’

759

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով ձերբակալվել է յոթ հոգի, Trend-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նայիմ Շահինը,  այսօր հաղորդել է թուրքական Haber7 հեռուստաալիքը: Շահինի խոսքերով՝ միայն Թուրքիայի վարչապետի նկատամամբ յոթ մահափորձ է կատարվել, սակայն այդ բոլոր փորձերը կասեցվել են: Շահինը նաև հավելել է, որ Էրդողանի դեմ մահափորձերից մեկը կատարվել է 2005 թ, մյուսը՝ 2009 թ. մարտի վեցին: 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը մերժեց Էդմոն Մարուքյանին՝ տեղափոխված հուշարձանները չեն վերադարձվելու’
Հաջորդ հոդվածը‘Քարաթափում Հաղթանակ կամրջի մոտակայքում’