Նախագահական ընտրությունները կարող են մեկ ամիս շուտ անցկացվել

343

Նախագահական ընտրությունները Թուրքիայում, որոնք նախատեսված են 2023 թ․ հունիսին, կարող են մեկ ամիս շուտ կայանալ, չորեքշաբթի հաղորդել է TGRT հեռուստաալիքը՝ հղում անելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարության և զարգացման իշխող կուսակցության (ԱԶԿ) իր աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Արդարության և զարգացման կուսակցությունում առաջարկում են ընտրություններն անցկացնել ոչ թե հունիսի 18-ին, ինչպես նախատեսված է գործող օրենսդրությամբ, այլ մայիսի 14-ին, և դա հիմնավորում են քվեարկության երկրորդ փուլ լինելու հնարավորությամբ, ինչը նշանակված ժամկետի դեպքում կկայանա հուլիսին և կարող է հանգեցնել քվեարկության ցածր մասնակցության՝ արձակուրդների սեզոնի հետ կապված։

Մյուս կողմից, նշում է հեռուստաալիքը, ընտրությունների նշանակված ժամկետը համընկնում է բուհերում քննությունների շրջանին, ինչը նույնպես կարող է բացասաբար ազդել քվեարկության մասնակցության և արդյունքների վրա։

ԱԶԿ-ն և ծայրահեղ աջ Ազգայնական շարժման կուսակցությունը միավորող ժողովրդական դաշինքն ավելի վաղ Էրդողանին առաջադրել է նախագահի միասնական թեկնածու։ Թուրքիայի առաջնորդը բազմիցս ընդդիմությանը կոչ է արել նշել նախագահի իրենց թեկնածուի անունը, սակայն ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ դա կանեն այն ժամանակ, երբ հարմար կհամարեն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԴեսպանը հերքել է, թե Սիրիան ուկրաինական հացահատիկ է ընդունում
Հաջորդ հոդվածըԵրկրաշարժ Աֆղանստանում․ Զոհվել է առնվազն 280 մարդ