Թուրքիայում նոր երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 562 մարդ, զոհվել` 6 մարդ. «Ազատություն»

268

Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 562-ի, տեղեկացնում է «Ազատությունը»` վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։

Փետրվարի 20-ի երեկոյան Թուրքիայի հարավում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի և 294 վիրավորի մասին։

Երկու շաբաթ առաջ Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով երկու երկրում շուրջ 46 հազար մարդ է զոհվել, որից ավելի քան 42 հազարը՝ Թուրքիայում։

Նախորդ հոդվածըՆեթանյահու․ Իրանին միայն ռազմական սպառնալիքը կզսպի միջուկային զենք ստանալուց
Հաջորդ հոդվածըՀաագայի դատարանը հրապարակեց որոշումը