‘Թուրքիայում ոչնչացվել են ՔԲԿ-ի 12 գրոհայիններ’

810

Թուրքիայի Հաքքարի նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել են Քրդստանի բանվորական կուսակցության 12 գրոհայիններ, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը: Հատուկ գործողության արդյունքում սպանվել է նաև թուրքական բանակի մեկ զինծառայող, երկուսը վիրավորվել են:

ՔԲԿ գրոհայինների աշխուժացմանը զուգընթաց՝ թուրքական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները նրանց դեմ: Անցյալ տարվա տասն ամիսների ընթացքում Թուրքիայի անվտանգության ուժերը երկրի տարբեր շրջաններում վնասազերծել են ՔԲԿ-ի 716 գրոհայինների, այդ թվում՝ նրանցից 496-ը սպանվել է, 21-ը վիրավորվել, 44-ը գերի է ընկել, և 155 հոգի կամովին է հանձնվել իշխանություններին:

Թուրքիայի և ՔԲԿ-ի հակամարտությունը շարունակվում է ավելի քան 25 տարի և առնվազն 40 հազար կյանք է արժեցել: Քրդստանի բանվորական կուսակցությունը, որը պահանջում է քրդական անկախ պետություն ստեղծել,  ՄԱԿ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին կսատարի նաև ազատ կթվորուհիների լիգան’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում 26-ամյա կինը խեղդամահ է արել 78-ամյա կնոջը, ապա հրկիզել նրա տունը’