‘Թուրքիայում ուզում են իսլամի դասեր մտցնել ցածր դասարաններում’

806

Թուրքիայի կրթության խորհուրդը քննադատության է արժանացել այն բանի համար, որ առաջարկել է կրոնի պարտադիր դասընթացներ մտցնել դպրոցի տարրական դասարաններում, ինչպես նաև՝ «արժեքների պատվաստման» պարապմունքներ՝ մանկապարտեզի սաների համար:

Քննադատները մտավախություն են հայտնել, որ այդպիսով երկրի իշխանությունները ջանում են իսլամականացնել կրթության աշխարհիկ համակարգը:

Ներկայումս Թուրքիայում կրոնական կրթությունը պարտադիր է ինը տարեկանից բարձր դպրոցականների համար, սակայն կրթության խորհրդի ամենամյա նստաշրջանում առաջարկվել է կրոնի պարտադիր դասընթացներ մտցնել վեց տարեկանից:

Ի դեպ, երեք տարի առաջ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել էր «կրոնական սերունդ աճեցնել», և փորձագետների կարծիքով՝ ներկա քայլերն ուղղված են այդ գաղափարի իրականացմանը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Տարվա մարդ՝ ըստ ամերիկյան Time ամսագրի ընթերցողների’
Հաջորդ հոդվածը‘Կիմ Չեն Ինը տիկնոջ հետ ներկա է եղել ԿԺԴՀ զինծառայողների կանանց պատրաստած համերգին’