‘Թուրքիայում պաշտոնանկ են արվել 96 դատավորներ և 470 ոստիկաններ’

934

Հունվարի 22-ին թուրքական իշխանությունները հայտարարել են 96 դատավորների և դատախազների պաշտոնանկության և նրանց փոխարեն նոր մարդկանց նշանակման մասին, հաղորդում է France-Presse գործակալությունը: Գրեթե միաժամանակ կառավարությունը աշխատանքից արտահերթ ազատել է ոստիկանության 470 սպաների, այդ թվում՝ ՆԳՆ մի շարք վարչությունների ղեկավարների: Ազատվածներից շատերը կապ ունեին աղմկալի կոռուպցիոն սկանդալի հետաքննության հետ, որում  Թուրքիայի վարչապետ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր զինակիցներն են: Կառավարության ղեկավարն այդ հետաքննությունը համարում է քաղաքական գրոհ իր իշխանության նկատմամբ, որի կազմակերպման մեջ նա մեղադրել է «Հիզեմեթ» կազմակերպությանը՝ ԱՄՆ-ում բնակվող քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի գլխավորությամբ: Հայտարարելով իր դեմ կազմակերպված դավադրության մասին՝ Էրդողանը արդեն ավելի քան երկու հազար ոստիկանության սպաների, դատավորների ու դատախազների է ազատել աշխատանքից: Իշխող վարչակարգի քննադատների կարծիքով՝ վարչապետն այդ կերպ փորձում է փրկել իր ընկերներին ու զինակիցներին, որոնք ձերբակալվել են կոռուպցիայի մեղադրանքով, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.150 մլն դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Հունիսին Սերժ Սարգսյանը կայցելի Ավստրիա’