‘Թուրքիայում վերացրել են պետական հիմնարկներում մուսուլմանական գլխաշոր կրելու արգելքը’

871

Թուրքիայի պետական հաստատությունների աշխատակիցներն այսուհետ իրավունք ունեն աշխատանքի ներկայանալ մուսուլմանական գլխաշորով: Համապատասխան փոփոխություններն ուժի մեջ են մտել այսօր, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Այս օրինագիծն ընդգրկված էր սեպտեմբերի 30-ին վարչապետ Էրդողանի ներկայացրած՝դեմոկրատական բարեփոխումների փաթեթում: Թուրքիայի հանրապետական պատմության ընթացքում մուսուլմանական գլխաշորն արգելված է եղել պետական ծառայողների համար, ինչը սահմանափակում էր աշխատանքի ընդունված հավատացյալների ազատությունը: Օրենքը, սակայն, չի վերաբերում զինվորականներին, ոստիկանությանը և դատական կառույցներին, որտեղ, նախկինի պես, պարտադիր է համազգեստ կրելը:  Էրդողանի խոսքերով՝ «արգելքի վերացումը հանրային կյանքի այդ ոլորտի բացառիկ կանոնակարգման» արտահայտություն է: Նա նաև նշել է, որ բացարձակ տգիտություն է  մուսուլմանական գլխաշորի թեման կապել հանրապետության աշխարհիկ կարգը պահպանելու թեմայի հետ: Մուսուլմանական հասարակությունը դրականորեն է ընդունել օրենքի լրացումները, սակայն բնակչության մի մասի կարծիքով՝ արգելքի վերացումը քայլ է դեպի Թուրքիայի իսլամացում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Եթե խնդիրները չլուծվեն, Աղվանաձորի բնակիչները նորից կփակեն միջպետական ճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն իր բանակը մարտական բարձր պատրաստության է բերել’